Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն որոշման 2-րդ կետի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 13-րդ կետի «գ» ենթակետի և հաշվի առնելով «Կալգարի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025թ. հունիսի 18-ի N39 շուկայական գնահատությունը, Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 39/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0174 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0630-0597) հողամասը աճուրդային կարգով օտարել` կայանատեղի կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 6270000 (վեց միլիոն երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ շուկայական արժեքով։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունք և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|