Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Վերին թաղամաս թիվ 18 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.14702 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-113-0006-0015) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 271 700(երկու հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման պայմանագրում ամրագրել Կապան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունք և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|