Այսօր: Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 182-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎԱՔԱՐ, ՉԱՓՆԻ, ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ» ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերով,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 29․08․2024թ. թիվ ԱՆ-1728 գրությունը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին                      որոշում  է.

1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի  Սևաքար, Չափնի, Արծվանիկ գյուղերում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  հորատման աշխատանքների համար՝ մինչև 2041 թվականի մայիս 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, 

1) Կապան համայնքի Սևաքար գյուղում 2․39593 հա /0․63423 հա վարելահող և 1․7617 հա արոտավայր/  գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 09-087-0129-0004 և 09-087-0129-0006/ տարեկան վարձավճար սահմանելով  2476650/երկու միլիոն չորս հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր հիսուն/ դրամ

2) Կապան համայնքի Արծվանիկ գյուղում 1.08764 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերի հողամասը  /ծածկագիր 09-018-0111-0001/ տարեկան վարձավճար սահմանելով 1124290  /մեկ միլիոն հարյուր քսանչորս հազար երկու հարյուր իննսուն/ 

3) Կապան համայնքի Չափնի գյուղում գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողատեսքի 0.37169 հա հողամասը  /ծածկագիր 09-079-0210-0001/ տարեկան վարձավճար սահմանելով 384220 /երեք հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր քսան/ դրամ

4) Կապան համայնքի Չափնի գյուղում 2.89933 հա գյուղատնտեսական նշանակության /2.13276 հա այլ հողեր, 0․22972 հա արոտավայր և 0.53685հա վարելահող/ հողամասը  /ծածկագիր 09-079-0211-0005/ տարեկան վարձավճար սահմանելով 2997010 / երկու միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար տաս/ դրամ

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner