Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1206-Ն որոշմամբ հաստատված կարգի VII բաժնի դրույթները, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանհամայնքային ոստիկանության գլխավոր վարչության համաձայնեցումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Կապան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ կայացնել որոշումներ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։