Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը <<Կապանի թիվ 1 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից անհատույց սեփականության իրավունքով հանձնել՝
1) 15 հատ մանկական աթոռ (հաշվեկշռային արժեքը՝ 700 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 10500 ՀՀ դրամ) և 1 հատ պահարան (հաշվեկշռային արժեքը՝ 28019 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 8 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
2) 2 հատ սեղան (հաշվեկշռային արժեքը՝ 3000 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 6000 ՀՀ դրամ) և 1 հատ գորգ (հաշվեկշռային արժեքը՝ 0 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 5 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
3) 1 հատ Էլեկտրական ջեռոց Luxel (հաշվեկշռային արժեքը՝ 3760 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 4 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
4) 1 հատ սառնարան Cendy (հաշվեկշռային արժեքը՝ 144653 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 13 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
2. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը <<Կապանի թիվ 2 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից անհատույց սեփականության իրավունքով հանձնել՝
1) 2 հատ գրապահարան (հաշվեկշռային արժեքը՝ 0 ՀՀ դրամ), 5 հատ մանկական սեղան (հաշվեկշռային արժեքը՝ 670 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 3350 ՀՀ դրամ), 2 հատ պահարան (հաշվեկշռային արժեքը՝ 0 ՀՀ դրամ), 26 հատ մանկական աթոռ (հաշվեկշռային արժեքը՝ 4980 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 129480 ՀՀ դրամ), 1 հատ աթոռ (հաշվեկշռային արժեքը՝ 2206 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 12 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
3. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը <<Կապանի թիվ 9 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից անհատույց սեփականության իրավունքով հանձնել՝
1) 10 հատ մահճակալ երկհարկանի (հաշվեկշռային արժեքը՝ 44000 ՀՀ դրամ, ընդհանուր արժեքը՝ 440000 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 12 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
2) 1 հատ սառնարան (հաշվեկշռային արժեքը՝ 165000 ՀՀ դրամ), և 1 հատ սառցարան (հաշվեկշռային արժեքը՝ 149000 ՀՀ դրամ) «Կապանի թիվ 7 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|