Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի և Սերյոժա Գրիշայի Ներսիսյանի միջև 2011 թվականի հուլիսի 07-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի հասցեն՝ ք.Կապան, Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբ․ 45/1, մակերեսը՝ 0․1198հա, կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0559-0054 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 2022 թվականի նոյեմբերի 09-ի թիվ 1586-Ա որոշմամբ լուծված ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 151716 /հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 113811 /մեկ հարյուր տասներեք հազար ութ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ և  տույժ՝ 37905 /երեսունյոթ հազար ինը հարյուր հինգ/  ՀՀ դրամ  ներել և այն համարել դադարած։

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։  

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.37 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner