Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 42-րդ կետի և հիմք ընդունելով Ամալյա Զախարյանի կողմից լիազորված անձ Արա Սարգսյանի դիմումը որոշում եմ
1․ Համայնքի Կապան քաղաքի «Հալիձոր» այգեգործական ընկերության տարածքում Ամալյա Սմբաթի Զախարյանին պատկանող 0.05 հա հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, «Հալիձոր» այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 6։
2.Համայնքի կադաստրային քարտեզում 09-001-0722-0010 կադաստրային ծածկագրով 0.05 հա հողամասի «գյուղատնտեսական» նպատակային նշանակությունը և «այլ հողեր» գործառնական նշանակությունը ուղղել և համապատասխանեցնել «բնակավայրերի» նպատակային նշանակության «բնակելի» գործառնական նշանակությամբ։