Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2025 թվականի N 558-Ա

ԴԱՎԻԹ ԲԵԿ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԽԱՂԱԴԱՇՏԻ, Գ.ՆԺԴԵՀ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22 և 24 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆՈՐՈԳՎԱԾ ԽԱՂԱԴԱՇՏԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ, ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 16, 17 ԵՎ 21 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԽԱՂԱԴԱՇՏԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 47-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 03-ի N 3–Ն որոշումը, որոշում եմ.

1.Դավիթ Բեկ թաղամասի թիվ 3 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ վերանորոգված խաղադաշտի, Գ. Նժդեհ փողոցի թիվ 22 և 24 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում նորոգված խաղադաշտի և կառուցված մանկական խաղահրապարակի, Բաղաբերդ թաղամասի թիվ 16,17 և 21 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ վերանորոգված խաղադաշտի, Երկաթուղայինների փողոցի թիվ 13 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ մանկական խաղահրապարակի   բացմանը  նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար հանձնարարել.

1) մարզամշակութային, ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման, դրանց կատարումը վերահսկող և գնահատող հանձնաժողովին` կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման:

2) ֆինանսական բաժնին` համապատասխան գործողություններ իրականացնել գնումների գործընթացը սահմանված կարգով ապահովելու և նախահաշվով նախատեսված գումարը համայնքի բյուջեի 08 բաժնի 01 խմբի 01 դասի 4239, 4267 և 4269   հոդվածներից հատկացնելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.08 Կբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner