Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված Կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան քաղաքի Կավարտ թաղամասում 09-001-0215-0001 կադաստրային ծածկագրից 0․03203 հա հողամասը.
2) Կապան համայնքի Եղվարդ գյուղում գտնվող 09-034-0014-0006 կադաստրային ծածկագրով 0․06925 հա հողամասը․
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|