Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2020 թվականի N 102-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25 ԹԻՎ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 8  հերթական  նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 14-ի N 82-Ն որոշումն անվավեր ճանաչելու  մասին

2.Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին

3.Համայնքի սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերը պետական սեփականության փոխանցելու մասին

4.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Ներքին Հանդ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 14  շենքի թիվ 3  բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

5.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում նախատեսվող 4-րդ դյուկերային անցումում հակավթարային և սպասարկման ավազանի տեղակայման աշխատանքների ծրագրին նախնական համաձայնություն տալու մասին

6.Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

7.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3/37 հասցեում գտնվող տարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող կամուրջների կողամասերը (բազրիքները) օգտագործման տրամադրելու մասին

9.Կապան համայնքի և Լարիսա Հարությունյանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

10.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային  սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի  Սյունիք գյուղում գյուղատնտեսական նշանակության 0.13997 հա հողամասում  հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու  համաձայնություն տալու մասին

11.Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամաս թիվ 2ա/19 հասցեում  գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

12.Կապան քաղաքի Բարաբաթում թաղամաս թիվ 136/1 հասցեում գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

13.Կապան  քաղաքի Գ. Արզումանյան փողոց 3-րդ նրբանցք 1/1  հասցեում գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

14.Կապան քաղաքի Ազատամարտիկների  փողոց թիվ 65 հասցեում  գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

15.Կապան քաղաքի Ազատամարտիկների  փողոց թիվ 66 հասցեում  գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

16.Կապան քաղաքի Ռ. Մինասյան  փողոց թիվ 20/28 հասցեում  գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

17.Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Եղվարդ գյուղում  գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու  մասին

18.Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Նորաշենիկ գյուղում  գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու  մասին

19.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

20.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող,  համայնքի Սյունիք,  Աճանան, Սևաքար, Չափնի, Արծվանիկ  գյուղերում  գտնվող «գյուղատնտեսական նշանակության» կատեգորիայի հողամասերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը  սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

21.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner