Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով Կապան քաղաքի բնակիչ Տիգրան Ղազարյանի դիմումը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Մշակույթի պալատի շենքի 1-ին հարկի թիվ 7 և 8 սենյակները՝ ընդհանուր 76,9 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով տրամադրել Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 7 շենքի, թիվ 50 բնակարանի բնակիչ Տիգրան Ղազարյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 800 /ութ հարյուր/ դրամ վարձավճար՝ ընդամենը 61520 /վաթսունմեկ հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ:
2. համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |