Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ, ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻ (ՊԼԱՆՆԵՐԻ) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 13-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով և 84-րդ հոդվածի            1-ին մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով  և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

1․ Կապան համայնքի բյուջեի, հնգամյա զարգացման և այլ ծրագրերի (պլանների) կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում Կապան համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար ստեղծել Կապան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին հետևյալ կազմով՝

Գոռ Թադևոսյան – Կապան  համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

Մարատ Հարությունյան- Կապան համայնքի ղեկավարի տեղակալ

Նելլի Շահնազարյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

Մհեր Ավետիսյան – Կապան համայնքի ղեկավարի օգնական

Իվետա Թադևոսյան- Կապանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ

Արմեն Ստեփանյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ

Հասմիկ Ղոնյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ

Վրույր Հարությունյան – համայնքի բնակիչ

Կապան համայնքի ավագանու անդամ

Կապան համայնքի ավագանու անդամ

Կապան համայնքի ավագանու անդամ

2․ Խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող աշխատանքների համակարգող նշանակել Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանին։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner