Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47-Ա
 

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N 2 հավելվածով  հաստատված կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի և  հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի  առաջարկությունը,   Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  վարչական տարածքում գտնվող, «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.

1) Կապան քաղաքի Գր․Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 39/1 հասցեում                    09-001-0113-0030  կադաստրային ծածկագրով 0․02253 հա հողամասը,

2) Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 39/1 հասցեում գտնվող 09-001-0630-0597 կադաստրային ծածկագրով 0․0174 հա հողամասը,

3) Կապան քաղաքի Վահանավանք թաղամասում գտնվող 09-001-0029-0010 կադաստրային ծածկագրից սահմանազատված  0․0032 հա հողամասը,

4) Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 57/1 հասցեում գտնվող                    09-001-0615-0033 կադաստրային ծածկագրից սահմանազատված  0․02953 հա հողամասը,

5) Կապան համայնքի Տավրուս գյուղի 1-ին փողոցի թիվ 1  հասցեում գտնվող                                 09-032-0007-0010 կադաստրային ծածկագրով 0․0416 հա հողամասը,

6) Կապան համայնքի Օխտար գյուղի Հռոմանց թաղամաս թիվ 12  հասցեում գտնվող                  09-113-0301-0056 կադաստրային ծածկագրով 0․10286 հա հողամասը,

7) Կապան քաղաքի Գր․ Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող                                  09-001-0113-0154  կադաստրային ծածկագրից սահմանազատված 0․011 հա հողամասը։

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner