Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Սյունիքի մարզի Կապան համանքի, Կապան քաղաքի Շահումյան փ․ 25/38 հասցեի բնակիչ Հակոբ Սասունի Վանեսյանին (անձնագիր՝ AT0502164, տրված՝ 16․06․2020 թ, 041-ի կողմից) տրամադրել գույքահարկի արտոնություն՝ ազատելով Կապան համայնքում հաշվառված ISUZU մակնիշի 34AF968 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 2024 թվականի փետրվարի 14-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից՝ 213000 (երկու հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ գումարի չափով, որից մայր գումար՝ 184460 (մեկ հարյու ութսունչորս հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, տույժ՝ 28403 (քսանութ հազար չորս հարյուր երեք) ։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
|