Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2024 թվականի N 1348-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննելով Նարեկ Աշոտի Հակոբյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 2-րդ պարբերության հատկանիշներով հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, պարզեցի

Նարեկ Աշոտի Հակոբյանին Կապան համայնքի ղեկավարի կողմից 04․02․2020թ․ տրվել է N 6 շինարարության թույլտվությունը` Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 32/20 հասցեում, միջին բարձր ռիսկայնության աստիճանի (3-րդ կատեգորիայի) 44,95х12,2 /մ չափերով առևտրի և սպասարկման կենտրոնի օբյեկտի կառուցման նպատակով։ Շինարարության թույլտվությամբ նախատեսվել էր, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն և ավարտվեն 18 ամսվա ընթացքում, սակայն նշված աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտին չեն հասցվել, որի հետևանքով Նարեկ Հակոբյանը Կապան համայնքի ղեկավարի  2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1572-Ա որոշմամբ ենթարկվել է վարկան պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին պարբերության հատկանիշներով։

Կապան համայնքի ղեկավարի  04․12․2023թ․ տրված N 112 շինարարության թույլտվությամբ՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 32/20 հասցեում, միջին բարձր ռիսկայնության աստիճանի (3-րդ կատեգորիայի) 44,95х12,2 /մ չափերով առևտրի և սպասարկման կենտրոնի օբյեկտի կառուցման նպատակով 04․02․2020 թվականի տրված թիվ 6 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգվել է՝ շինարական աշխատանքների իրականացման համար տրամադրելով է երեք ամիս, սակայն նշված աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտին չեն հասցվել։ Նշվածի վերաբերյալ 28.08.2024թ-ին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրություն, որը ստորագրվել է Նարեկ Աշոտի Հակոբյանի կողմից՝ առանց որևէ առարկության։ 

Նարեկ Աշոտի Հակոբյանը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել և միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին։ 

Շինարարության թույլտվության տրման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածը սահմանում էր․ 

<<Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասը տոկոսի չափով>>:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ / ՀՕ-409-Ն, ուժի մեջ է մտել՝ 04.01.2024թ․/՝

<<1. Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) երեք տոկոսի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասնհինգ տոկոսի չափով:»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ 

1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Վերը նշվածից հետևում է, որ Նարեկ Աշոտի Հակոբյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով, իսկ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 52312060 ՀՀ դրամ։

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ, 1541-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով՝ որոշում եմ՝

 1. Նարեկ Աշոտի Հակոբյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի 10 տոկոսի 5231206 ՀՀ դրամի չափով:

2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

5. Նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվի հարկադիր կատարման։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner