Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվիառնելով «Հանգրվան» բարեգործական հասարակական կազմակերպության դիմումը և Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, __ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105.2 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հանգրվան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 175 /մեկ հարյուր յոթանասունհինգ/ դրամ վարձավճար՝ ընդամենը 18410 /տասնութ հազար չորս հարյուր տաս/ ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |