Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 06․09․2023թ․. և «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպության 08․09․2023թ․ գրությունները և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Մ․ Պապյան փողոցի թիվ 18/40 հասցեում գտնվող 139․2 ռառ․մ հասարակական տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «ՋՈՍԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին» N 11-Ա որոշումը։
2․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցի թիվ 18/40 հասցեում գտնվող գրադարանի (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 27022014–09–0026) 139․2 քառ․մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպությանը ՝ մշակութային, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման նպատակով, միաժամանակ պահպանելով համայնքային գրադարանի գործունեությունը։
3․ Պարտավորեցնել «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպությանը իր միջոցներով իրականացված անբաժանելի մաս կազմող ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին։ Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները իրականացվում են կազմակերպության կողմից։
4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|