| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է. 1․ «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի հաշվեկռից գույքը հանձնել «Կապան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ՝ համաձայն հավելվածի։  2․ Կապան համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։    |