Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։
2․ Հաստատել «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|