Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի հինգերորդ նիստի օրակարգը՝
Հաստատել Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի հինգերորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանման համար վճարների չափը սահմանելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ «Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2024թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 147-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1․06201 հա հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցի թիվ 24/26 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 5.49304 հա հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վահանավանք այգեգործական ընկերության թաղամաս թիվ 75/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու, 0.0495 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և աճուրդային կարգով օտարելու մասին
16․ Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոց, թիվ 6/15 հասցեում գտնվող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
17․ Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ձորաստան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին
19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 32/33 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արմեն Հայրապետի Ճուտիկյանին օտարելու մասին
20․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, 0.0975 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և աճուրդային կարգով օտարելու մասին
21․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 151-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
22․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2008 թվականի հունվարի 22-ի N 11-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
23․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին
24․ Կապան համայնքում սոցիալական տներ ստեղծելու ծրագրին հավանություն տալու մասին
25․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կոմունալ տնտեսության մեքենաների հավաքակայանի աշխատանքային նախագծին համաձայնություն տալու վերաբերյալ
26․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստի օրը որոշելու մասին
|