Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 143–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2) Որոշման 31-րդ կետով հաստատված N 31 հավելվածը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|