Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 46-րդ, 481, 60-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, Կապան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 147-Ա որոշումների և հաշվի առնելով ԱՁ «Վահե Կարապետյան Արամայիսի» դիմումը. որոշում եմ
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոց, թիվ 12/9 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.0001 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 09-001-0640-0153/ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել «Վահե Կապապետյան Արամայիսի» ԱՁ-ին՝ բացառապես ոչ հիմնական շինություն` մետաղադրամով և թղթադրամով շահագործվող վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով:
2. «Վահե Կապապետյան Արամայիսի» ԱՁ-ի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` 3 /երեք/ տարի ժամկետով՝ 60 000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վարձավճարով և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ
1) Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:
4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:
5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի: