Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2022 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2022 թվականի ծրագիրը համարվում են Կապան համայնքի հնգամյա ծրագրի բաղկացուցիչ մասը:
|