Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, 466-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 34-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2093-Ն որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 524332 վկայականը, ՀՀ ԿԱԱԳԿ պետական կոմիտեի կողմից 11.06.2018թ. տրված թիվ ԱՏ-07/06/2018-22-0023 տեղեկանքը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.2002 թվականի հունիսի 14-ին Կապանի քաղաքապետարանի և «Նավռո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)պայմանագրի 8-րդ կետում «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ----%-ը, որը կազմում է 7430 Հայաստանի Հանրապետության դրամ:» բառերը փոխարինել «Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 279250 /երկու հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր հիսուն/ դրամ համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման» բառերով:
2)պայմանագրի 12-րդ կետում «Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում 300315201070 հաշվի համարին» բառերը փոխարինել «Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են բանկային փոխանցումով՝ 900315201484 հաշվեհամարին» բառերով:
3)պայմանագրի 15-րդ կետում «Սույն պայմանագիրը կնքվում է 5/հինգ/ տարի ժամկետով» բառերը փոխարինել «Սույն պայմանագիրը կնքվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով» բառերով:
2.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներն օրենսդրությամբ սահմանված կարգով: