Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2025 թվականի N 399-Ա

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԵՏԱ ՇԱՎԱՐՇԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Նորետա Շավարշի Սողոմոնյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․ Նկարագրական մաս․

 Նորետա Շավարշի Սողոմոնյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի՝ հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի մարտի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։ 

2․Պատճառաբանական մաս․

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

•  Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 11․03․2025թ․ տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով Նորետա Շավարշի Սողոմոնյանին պատկանող հողի հարկի գծով 2018-2020թթ․ համար հաշվարկված պարտավորությունները կազմում են  (անջրդի վարելահող՝ 0,057 հա)՝ 740 ՀՀ դրամ, որից ապառք՝ 546 ՀՀ դրամ, տույժ՝ 194 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող՝ 0,1937 հա)՝ 2514 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1857 ՀՀ դրամ, տույժ՝ 657 ՀՀ դրամ, (տնամերձ՝ 0,02 հա)՝ 641 ՀՀ դրամ, որից ապառք՝ 474 ՀՀ դրամ, տույժ՝ 167 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս՝ 0,0792 հա)՝ 2542 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1878 ՀՀ դրամ, տույժ՝ 664 ՀՀ դրամ, (տնամերձ ՝ 0,039 հա)՝ 1250 ՀՀ դրամ, որից ապառք՝ 924 ՀՀ դրամ, տույժ՝ 326 ՀՀ դրամ, (հնդավոր ՝ 0,078 հա)՝ 3757 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2775 ՀՀ դրամ, տույժ՝ 982 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող՝ 0,0397 հա)՝ 415 ՀՀ դրամ, որից ապառք՝ 306 ՀՀ դրամ, տույժ՝ 109 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող՝ 0,7239 հա)՝ 7587 ՀՀ դրամ, որից ապառք՝ 5604 ՀՀ դրամ, տույժ՝ 1983 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող՝ 0,196 հա)՝ 2542 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1878 ՀՀ դրամ, տույժ՝ 664 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող՝ 0,016 հա)՝ 207 ՀՀ դրամ, որից ապառք՝ 153 ՀՀ դրամ, տույժ՝ 54 ՀՀ դրամ, (խոտհարկ՝ 0,3369 հա)՝ 2116 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1563 ՀՀ դրամ, տույժ՝ 553 ՀՀ դրամ:  

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: 

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։ 

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

 Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 

 Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):  Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ։ 

Այսպիսով, Նորետա Շավարշի Սողոմոնյանը՝ հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել վերոնշյալ հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով հողի հարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունն ընդհանուր առմամբ կազմում է 24311 ՀՀ դրամ, որից ապառք՝ 17958 ՀՀ դրամ, տույժ՝ 6353 ՀՀ դրամ։

 3․ Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ՝

 1. Նորետա Շավարշի Սողոմոնյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 24311 ՀՀ դրամ /ապառք՝ 17958 ՀՀ դրամ, տույժ՝ 6353 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող հողի /տնամերձ, անջրդի վարելահող, խոտհարկ և հնդավոր/ համար վճարման ենթակա հարկի գումար։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում: 

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(54.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner