Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Մարատ Մարտիրոսյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի 107 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Մարատ Ռոմիկի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն գրանցված 171․7 քառ․մ արտաքին /114․1 քառ․մ ներքին մակերեսով բնակելի տունը, 8․2 քառ․մ մակերեսով բաց պատշգամբը, 1,9 քառ․մ և 2,5 քառ․մ մակերեսներով աստիճանավանդակները/ մակերեսով բնակելի տունը և 4․7 քառ․մ մակերեսով պարիսպը՝ 0․03203 հա մակերեսով սպասարկման հողամասով` 1025220 (մեկ միլիոն քսանհինգ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամով (171․7x30000x0.1209=622760 դրամ բնակելի տան, 4․7x20000x0.1209=11370 դրամ պարսպի, 320․3x1221=391090 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մարատ Ռոմիկի Մարտիրոսյանին (ծնված 15.09.1980թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։