Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ և 42)-րդ կետերով, հաշվի առնելով Կապան համայնքի բնակավայրերում հացահատիկային բերքահավաքի աշխատանքները իրականացնող հանձնախմբի 11.07.2022թ ակտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող պաշարը՝ 37000կգ ցորենը, օտարել նվիրաբերության կարգով որպես աջակցություն համայնքի սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակիչներին:
2. Ցորենի բաշխումն իրականացնել համամասնորեն, համաձայն հավելվածի։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|