Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» հիմնադրամի 27․11․2022թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 20 հասցեում գտնվող թիվ 13 ՆՈՒՀ-ի շենքից (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22112022-09-0005) 673․7 քառ․մետր տարածք 0․0633 հա սպասարկման հողամասով 10 (տաս) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» հիմնադրամին՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
2․ Պարտավորեցնել «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» հիմնադրամին իր միջոցներով իրականացնել տարածքի կապիտալ վերանորոգումը և համապատասխան գույքով ու տեխիկայով վերազինումը և նշված անբաժանելի մաս կազմող ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին։ Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները իրականացվում են հիմնադրամի կողմից։
3․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։