Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի 20․11․2024թ․ N 1 գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Չարենցի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Մշակույթի պալատի շենքի 2-րդ մասնաշենքի 4–րդ հարկից (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 524096) 83․1 քառ․մետր տարածքը 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին ՝ մշակութային, պատմության, կերպարվեստի, երգի ու պարի, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման դասընթացների կազմակերպման նպատակով։
2.Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարումները իրականացվում են «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից։
3.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|