Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2021 թվականի N 73-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՃԱԿԱՏԵՆ ԳՅՈԻՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳԱԳԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ, ԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի,  հաշվի առնելով  պետական սահմանի պաշտպանությանը միտված Կապան համայնքի ղեկավարի   առաջարկությունը և հիմք ընդունելով Գագիկ Ավագյանի, Անուշ Ավագյանի, Արթուր Ավագյանի գրավոր համաձայնությունները,   Կապան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի վարչական սահմաններում, Ճակատեն գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ, Անուշ, Արթուր Ավագյաններին պատկանող 0.5326 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0117-0006) փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցում գտնվող 0.10508 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողի (կադաստրային ծածկագիր՝ 09-001-0246-0162) հետ՝ պաշտպանական նպատակներով օգտագործելու համար:

2.Համայնքի ղեկավարին՝

1) 10-օրյա ժամկետում Գագիկ Ավագյանի, Անուշ Ավագյանի, Արթուր Ավագյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագրեր՝ ապահովելով պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

2) Փոխանակության պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, պաշտպանական նպատակներով անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու համար, սկսել համայնքային սեփականություն ճանաչված 0.5326  հեկտար հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց:


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(37.95 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner