Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն, 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարիառ աջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում առաջարկվող փոփոխություններին, ըստ որոնց նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող մի շարք առանձին՝ Արծվանիկ գյուղում 268,82347 հա ընդհանուր մակերեսով, Սևաքար գյուղում 77.40211 հա ընդհանուր մակերեսով, Չափնի գյուղում 44,25417 հա ընդհանուր մակերեսով, հողամասեր (համաձայն հավելված N 1-ի) փոխադրել «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» նպատակային նշանակության, «արդյունաբերական հողեր» գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարական գործը: |