Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ 2-ՐԴ ՀԱՐԿԻ 1-ԻՆ ՍԵՆՅԱԿԻՑ 6.0 ՔԱՌ. Մ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր  Երվանդ Բաղդասարյանի 01.02.2021թ. դիմումը  և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Սյունիք գյուղի Մշակույթի տան 2-րդ հարկի 1-ին սենյակից 6.0 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը 3 (երեք) տարի ժամկետով, ամսական  5000 (հինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով  օգտագործման տրամադրել անհատ ձեռնարկատեր Երվանդ Բաղդասարյանին համակարգչային ծառայություններ մատուցելու  նպատակով:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner