Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․5-րդ կետով և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը՝ համաձայն Հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|