եկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի -ի թիվ 11 արտահերթ նիստի օրակարգը.
1.Համայնքի սեփականություն համարվող գույքի 2018թ գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
2.Կապան համայնքի տարածքում տնտեսվարողների կողմից առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում գիշերային անդորրն ապահովելու ժամեր սահմանելու մասին
3.Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին
4.Կապան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 10-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
5.Կապան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին
6.Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին
7.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 15,38505 հա հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին
8.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 7,3756 հա հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին
9.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 28,56895 հա հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին
10.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Լենհանքեր թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերը՝ ընդհանուր 2840,9 քմ արտադրական նշանակության ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին |