Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի գ. պարբերությունը և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արթուր Մելքոմյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 16.01.2025 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելքոմյանին /ՀՎՀՀ 78715012/` Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի Գետափնյա թիվ 1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: