Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 81-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2. Հաստատել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
3. Հաստատել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 2 հավելվածի:
4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի 8 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի առաջին հարկից 611,05 քմ մակերեսով տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։