Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.01/13/05713-2023 

Հաստատել Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի առաջին նիստի օրակարգը՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին

2․  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին 

3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին

4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 181-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրարցումներ կատարելու մասին

6․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ բեկ թաղամասի թիվ 10 շենքի թիվ  65 հասցեում գտնվող տարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին 

7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ավագանու  2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 195-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին

9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղի 1-ին փողոց թիվ  10  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 25/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Հովվի թաղամաս թիվ 7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան Աղվանի բնակավայրի  համակցված փաստաթղթում  փոփոխություն կատարելու, 0.085 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և աճուրդային կարգով  օտարելու  մասին

13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աղվանի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն   աճուրդային կարգով  օտարելու  մասին

14․ Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոց թիվ 8 հասցեում և Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը  անհատույց սեփականության  իրավունքով /նվիրատվություն/ Հայաստանի Հանրապետությանը օտարելու  մասին

15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 3/5  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Սասուն Մելիքի Հայրապետյանին օտարելու մասին

16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի մարտի 05-ի N 18-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Աշոտավան թաղամասի թիվ 31/1  հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արթուր Շմավոնի Հարությունյանին  օտարելու  մասին

17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի  թիվ 2/10 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող  հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Կապան համայնքի Սևաքար գյուղում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին

19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 2.22 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

20․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու, 4.03 հա և 0.21  հա հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին

21․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթում  փոփոխություններ կատարելու և 0.58 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

22․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը  փոփոխելու  մասին

23․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Վանեք բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակությունը  փոփոխելու  մասին

24․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին

25․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի  N 147-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

26․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին

27․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրը որոշելու մասին

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner