Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Երկաթուղայինների փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 10/7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.07425 հա հողամասը /ծածկագիր 09-001--------/ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 10/1/1 հասցեում գտնվող շինության ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել «ԱՐՇ-ԱՐԱ» ՍՊ ընկերությանը 2143970 /երկու միլիոն մեկ հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր յոթանասուն / դրամ կադաստրային արժեքով: |