Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» N 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Կապան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ Կապան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|