Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ (ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈԻՂՈՒՄ) ԳՏՆՎՈՂ, ԱՐԵՆ ԵՂԻՇԵԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի,  հաշվի առնելով   Կապան համայնքի ղեկավարի   առաջարկությունը և  Արեն Բաբայանի դիմումը,   Կապան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արեն Բաբայանին պատկանող 1.5 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0536-0007) համայնքային կարիքների համար փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող, Օխտար գյուղում գտնվող 1.0 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի /կադաստրային ծածկագիր՝ 09-113-0201-0027/ հետ:

2.Համայնքի ղեկավարին՝

10-օրյա ժամկետում Արեն Բաբայանին հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.62 Կբ) Voroshum
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner