Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 106-րդ հոդվածի   4-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով, համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի  49-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին                  ո ր ո շ ու մ  է.

1.2019 թվականի համար Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ տեսակները 

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ  համայնքների վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար.

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.

11) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.

12) Կապան համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու համար.

13) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

14) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.

15) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար:

 

2.2018 թվականի համար Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական 

և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`                  15000 դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես

 ունեցող շենքերի և շինությունների համար`                                                         30000 դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես 

ունեցող շենքերի և շինությունների համար`                                                         50000 դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես

 ունեցող շենքերի և շինությունների համար՝                                                       50000 դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես

 ունեցող շենքերի և շինությունների համար՝                                                        100000 դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես

 ունեցող շենքերի և շինությունների համար`                                                       3000 դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես

 ունեցող շենքերի և շինությունների համար`                                                       5000 դրամ.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` 

ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում

 կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն                3000 դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով  սահմանված  նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման 

թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`                           5000  դրամ.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար՝    200000 դրամ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում ընդգկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ,         

6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներւոմ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների աճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`                        60000 դրամ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝20000 դրամ.

8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`       50000 դրամ.

9) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և 

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝       10000 դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական 

և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝   12000 դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և 

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝      14000 դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և

 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝      21000 դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և 

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝      26000 դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և

 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝     46000 դրամ.

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և 

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝    10000  դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և 

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝    12000  դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և 

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝    14000  դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և

 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝    21000 դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և

 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝   26000  դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և

 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝   46000 դրամ.

10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ 

քառակուսի մետրի համար՝                                                                                     350 դրամ

11)  համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար`                                                                        25000 դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`                                  80000 դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար`                                                             200000 դրամ,

դ. խաղատների համար`                                                                                     500000 դրամ,

ե. շահումով խաղերի համար`                                                                            250000  դրամ,

զ. վիճակախաղերի համար`                                                                               100000 դրամ.

12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                         5000 դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                        6000 դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                       10500 դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային 

սննդի օբյեկտի համար՝                                                                                        16000 դրամ,

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային 

սննդի օբյեկտի համար՝                                                                                        21000 դրամ,

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                       31000 դրամ.

 բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

 - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                        1000 դրամ,

 - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                        2000 դրամ,

 - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                         4000 դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                         6000 դրամ,

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                       10000 դրամ,

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային

 սննդի օբյեկտի համար՝                                                                                       16000 դրամ.

13) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային

տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`                            2000 դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային 

տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`                           3500 դրամ,

գ. սոցիալական գովազդի համար՝                                                                          0 դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար`                                                                        1500 դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ վահանակի մեկ

քառակուսի մետրի դիմաց՝                                                                                       375 դրամ,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և 

տարածել է իր կազմակերպության գովազդը՝                                                          150 դրամ

14) Կապան համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), 

որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, 

աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում 

օգտագործելու թույլտվության համար՝   օրացուցային տարվա համար`         100000 դրամ.

15) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային

 տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության

համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`        10000 դրամ.

16) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի

 (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և 

(կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝   500000 դրամ.

17) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝          2500000 դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝          5000000 դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝        7000000 դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝                 10000000 դրամ,

18) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ 

օրացուցային տարվա համար՝50000 դրամ:

3.Որոշման 2-րդ մասի 6) և  16)  կետերի համար տուրքի դրույքաչափի համար կիրառել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  0,5 գործակիցը: 

4.Որոշման 2-րդ մասի 9) կետի համար  գյուղական բնակավայրերում /բացառությամբ Սյունիք/ տուրքի դրույքաչափի համար կիրառել  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  0,3 գործակիցը: 

5. Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակները և դրույքաչափերը`

1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով

նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական 

աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում`

դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, 

ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով 

փաստագրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.                            7000 դրամ,

2) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, 

հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի

 (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների

 դիմաց փոխհատուցման վճար.                                                                              5000 դրամ

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց  փոխհատուցման վճար           3000 դրամ

4) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության

 համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

յուրաքանչյուր մասնակցից                                                                                       5000 դրամ

յուրաքանչյուր դիտորդից՝                                                                                          500 դրամ

5) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարի չափը, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար վճարի չափը,  ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարի չափը և դրանց արտոնությունների տրամադրման պայմաննները սահմանվում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում՝ 

ա. Բնակելի նպատակային նշանակության այն տարածքներում, որտեղ մատուցվում են աղբահանության ծառայություններ, շենքերում և (կամ) շինություններում  կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝

1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական    250 դրամ 

բ. Ոչ բնակելի նպատակային նշանակության այն տարածքներում, որտեղ մատուցվում են աղբահանության ծառայություններ, շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 75 դրամ

2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 դրամ

3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`15 դրամ

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 դրամ

5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:

գ. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 դրամ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 դրամ:

6) համայնքային ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատությունների) և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են    համաձայն  թիվ 1 հավելվածի

7) համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները և դրանց հավաքագրման կարգը սահմանվում են համաձայն   թիվ 2  հավելվածի

8) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ 

 տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝                                                1000 դրամ

 9) Համայնքի տարածքում տեղակայված անշարժ գույքի

հասցեավորման համար մատուցված ծառայության դիմաց`                        2000 դրամ

10) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի

աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի

պետական գրանցումները կատարելու դեպքում տեղական վճար`                 10000 դրամ: 

6. 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 7-Ն որոշումը: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.82 Կբ)
(15.93 Կբ)
(47.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner