|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2020 թվականի N 39-Ա |
«ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն, թիվ 130-Ա և 2020 թվականի մարտի 04-ի թիվ 25-Ա որոշումները և 2020 թվականի փետրվարի 17-ի «Ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում» անվանակարգում դրամաշնորհի պարգևատրման վկայագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տալ համաձայնություն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի «Լավագույն գործելակերպի ծրագիր Հայաստանի խոշորացված համայնքների համար» հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ավագանու նիստերի առցանց հեռարձակման համար տեխնիկայի ձեռքբերում» ծրագրի համաֆինասնավորմանը՝ 341 000 /երեք հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամի չափով։ |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(39.12 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|