Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ և 65-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 185-ն և N-193-ն որոշումները չեղյալ ճանաչելու մասին
|