Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի դիմումը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության _______կողմ, ______դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Մշակույթի պալատի 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկի թիվ 6 և 7 սենյակները՝ ընդհանուր 45.8 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» կազմակերպությանը, սահմանելով 8250 /ութ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ամսական վարձավճար:
2.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |