Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2018 թվականի N 92-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/183 /նախկին 14/291/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտը և 2015 թվականի օգոստոսի 25-ի օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՇԱԹՎ-29/183 թույլտվության ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտի փոփոխությունները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի   պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10 կողմ,   0  դեմ,     0   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին      ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, գյուղատնտեսական նշանակության մի շարք հողամասեր խողովակաշարի անցկացման նպատակով՝ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը.

1) գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.0272 հա հողամասը /ծածկագիր 09-082-0516-0003/՝ տարեկան վարձավճար սահմանելով 6760.0 /վեց հազար յոթ հարյուր վաթսուն/ դրամ,

2) գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.00161 հա հողամասը /ծածկագիր 09-082-0721-0001/՝ տարեկան վարձավճար սահմանելով 400.0 /չորս հարյուր/ դրամ,

3) գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.01415 հա հողամասը /ծածկագիր 09-082-0513-0034/՝ տարեկան վարձավճար սահմանելով 3520.0 /երեք հազար հինգ հարյուր քսան/ դրամ:

2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝  սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1,017.09 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner