Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 76-րդ, 81-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Գ.Նժդեհի հրապարակ, թիվ 1/4 հասցեում գտնվող 0,00088 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1476-0002) առանց մրցույթի, 100000 (հարյուր հազար) դրամ տարեկան վճարով տրամադրել Լիզա Հարությունի Գալստյանին՝ ոչ հիմնական շինություն՝ առևտրի տաղավար տեղադրելու նպատակով՝ երկարաձգելով համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 24-ի N 772-Ա որոշման հիման վրա 2019 թվականի մայիսի 29-ին Լիզա Գալստյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը 1 (մեկ) տարով՝ մինչև 2021 թվականի մայիսի 29-ը։
2. Լիզա Գալստյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2019 թվականի մայիսի 29-ին կնքված և նոտարական կարգով վավերացված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են կառուցապատման իրավունք ունեցող անձի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։