Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Բորիկ Հովհաննիսյանի 02․12․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող 16․4 քառ․մետր ավտոտնակը 0․0018 հա սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05122024–09–0066) 5(հինգ) տարի ժամկետով, ամսական 4920 /չորս հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Բորիկ Հովաննիսյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։
|