Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 2-ի «Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի թիվ 140/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,1767 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Գարիկ Գևորգյանին օտարելու մասին» թիվ 45-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի «8-րդ կետի» բառերը փոխարինել «4-րդ կետի» բառերով և այդ բառերից հետո հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի» բառերը։
2) 1-ին կետից հանել «բնակելի տան տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով» բառերը։
|