Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ (ԱՐԾՎԱՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ <<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ >> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետի թ) ենթակետով, հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 17.08.2022թ. N2/փ-174 դրական եզրակա-ցությունը, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Սյունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Արծվանիկ բնակավայրի համակցված փաստաթղթերում`  համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 54.07666 հեկտար հողամասը, որից գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր` 53.24872 հա, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր 0.82794 հա փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» հողեր գործառնական նշանակությամբ, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով նշված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերը պետական գրանցում կատարելուց հետո որպես արտադրական պոչանքների պոչամբար  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի  30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, մեկ հեկտար հողամասի համար սահմանելով` 1 033 690 /մեկ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր իննսուն/ դրամ տարեկան վճար:

3. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.18 Կբ) Voroshum
(681.47 Կբ) Havelvats
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner