Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Հռոմանց թաղամասի թիվ 12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.25166 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր ---------------) աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
|